Ֆեդերեր․ Երկրպագուները ինձ սուպերհերոս են համարում, իսկ ես՝ արտիստ

21:16 26.06.2019

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը պատմել է իր հարաբերությունների մասին լրագրողների և երկրպագուների հետ։ 

«Լրագրողները ինձ սիրում են։ Հաճելի չէր լինի լսել քննադատություններ իմ հասցեին։ Դրանք կարող էին անդրադառնալ իմ մտերիմների վրա։ Հաճելի է, երբ երեխաներն ու նրանց ծնողները քեզ համարում են իրենց կուռքը։

Ես միշտ փորձել եմ ինքնուրույն կերպով առաջ շարժվել, իսկ դա դժվար առաջադրանք է այս կրկեսում։ Լրագրողները և երկրպագուները ինձ սուպերհերոս են համարում։ Իսկ ես կարծում եմ, որ ես արտիստ եմ, ով ուրախություն է պատճառում մարդկանց։ Կարիերայիս առաջին տասը տարիներին ես չէի հասկանում, թե ինչ երջանկություն է այդ ամենը»,-Ֆեդերերի խոսքերն է մեջբերում Tennis World USA-ը։ 

Ռոջեր Ֆեդերերը կարիերայի ողջ ընթացքում 103 տիտղոս է նվաճել, որոնցից 20-ը Մեծ սաղավարտի մրցաշարերում։ 

Share |

Լրահոս

Loading...