Ռոման և Նապոլին կփոխանակվեն ֆուտբոլիստներով

22:43 26.06.2019

«Ռոմայի» պաշտպան Կոստաս Մանոլասը կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։ Այս մասին է հաղորդում Ջանլուկա Դի Մարցիոն։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերի միջև ֆուտբոլիստների փոխանակում է տեղի ունենալու։ «Ռոմայի» շարքերն էլ համալրելու է «Նապոլիի» 21-ամյա կիսապաշտպան Ամադու Դիավարան։ 

Հաղորդվում է, որ նոր ակումբում Կոստաս Մանոլասը տարեկան 4,5 միլիոն եվրո է վաստակելու։ 

Դիավարան հանդես է գալիս նեապոլյան ակումբի կազմում 2016 թվականից։ Մինչ այդ նա հանդես էր գալիս «Բոլոնիայի» կազմում։ 

Share |

Լրահոս

Loading...