Բաց չթողնենք հուլիսի ֆուտբոլային օրերը. Եվրո-2019-ի ժամանակացույցը՝ ըստ մարզադաշտերի

17:30 26.06.2019

Հուլիսին Երևանը 14 օրով ֆուտբոլային մայրաքաղաք է դառնալու: Եթե ցանկանում եք հուլիսի 14-ից 27-ը ամառային երեկոներն անցկացնել նաև ֆուտբոլային հանդիպումներ դիտելով, ապա ArmSport.am-ն ըստ խաղադաշտերի ներկայացնում է Մ-19 Եվրո-2019-ի խմբային փուլի խաղերի ժամանակացույցը: 

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, «Բանանց» մարզադաշտը և ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ակադեմիայի մարզադաշտը հուլիսի 14-ից 21-ը հյուրընկալելու են խմբային փուլի 4-ական հանդիպում:

Հիշեցնենք, որ տոմսերի վաճառքը սկսված է: Տոմսեր կարող եք ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից (բոլոր խաղերի համար), «Բանանց» մարզադաշտի և Ակադեմիայի տոմսարկղերից՝ միայն այդ մարզադաշտերում կայանալիք խաղերի համար: Տոմսերի արժեքը 200-500 դրամ է:

 

Share |

Լրահոս

Loading...