Տերի․ Լեմպարդի վերադարձի համար ճիշտ ժամանակն է

22:05 26.06.2019

Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ջոն Տերին կարծում է, որ «Դերբիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը լավագույն տարբերակն է ակումբը գլխավորելու համար։ 

««Դերբիի» ղեկին նման մրցաշրջանից հետո, երբ թիմը ուներ տրանսֆերային արգելք, «Չելսիին» չի մնում ավելի լավ տարբերակ, քան Ֆրենկն է։ Սա հիասքանչ պահ է թե՛ նրա, թե՛ ակումբի համար։

Ֆրենկը «Չելսիում» անցկացրած առաջին իսկ օրվանից ձգտում էր բարձունքների՝ չնայած մեծ ճնշումներին։ Նա երբեք չէր փախչում այդ ճնշումից, ու արդյունքում Լեմպարդը «Չելսիի» լեգենդն է։ Երկրպագուները շատ են սիրում նրան։ Ֆրենկը լեգենդ է, և եկել է ճիշտ պահը նրա վերադարձի համար»,-Տերիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։ 

Ֆրենկ Լեմպարդը բանակցություններ է վարում «Չելսիի» հետ ակումբը գլխավորելու համար։ Այդ պաշտոնում նա փոխարինելու է Մաուրիցիո Սարիին, ով տեղափոխվեց «Յուվենտուս»։ 

Share |

Լրահոս

Loading...