Տոտենհեմը մոտ է 1.5 տարվա ընթացքում առաջին ձեռքբերմանը

16:47 26.06.2019

«Լիդս Յունայթեդի» հարձակվող Ջեկ Քլարկը, հավանաբար, կարիերան կշարունակի «Տոտենհեմում»:

Daily Mail-ի տեղեկություններով՝ ակումբների միջև բանակցություններն ընթացիկ փուլում են։ Կողմերը մոտ են գործարքի համաձայնեցմանը, և սպասվում է, որ 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը լոնդոնցիների համար կարժենա 8,5 միլիոն ֆունտ ստերլինգ (9,5 միլիոն եվրո):

Նշվում է, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հավանել է ֆուտբոլիստին և ամեն գնով ցանկանում է գնել նրա տրանսֆերը: Եթե ակումբներին հաջողվի համաձայնության գալ, ապա Քլարկը կդառնա «Տոտենհեմի» առաջին ձեռքբերումը մեկուկես տարում։ Այս պահին «Տոտենհեմի» վերջին տրանսֆերը կիսապաշտպան Լուկաս Մոուրան է, որը ՊՍԺ-ից տեղափոխվել է 2018-ի հունվարին:

Անցած մրցաշրջանում Կլարկը մասնակցել է Չեմպիոնշիփի 24 հանդիպման, որոնցում իր հաշվին գրանցել է 2 գոլ և 2 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...