Մինսկ-2019. Վալոդյա Ֆրանգուլյանը 1/8 եզրափակչում պարտվեց ադրբեջանցուն

12:40 26.06.2019

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մրցումային 6-րդ օրը պայքարի մեջ մտավ հայ ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը: 

1/8 եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Հաջի Ալիևն էր: Գոտեմարտը ավարտվեց ադրբեջանցու՝ 6-0 հաշվով հաղթանակով:

Եթե Ալիևը հասնի եզրափակիչ փուլ, Ֆրանգուլյանը հնարավորություն կստանա սփոփիչ գոտեմարտի մասնակցելու և բրոնզի համար պայքարելու:

Share |

Լրահոս

Loading...