Վալենսիան ակնարկել է Սիլեսենի տրանսֆերի մասին

09:37 26.06.2019

«Վալենսիայի» մամուլի ծառայությունը Թվիթերում ակնարկել է «Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենի մոտալուտ տրանսֆերի մասին: Տեսանյութում անհայտ ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել և ստացել նարնջագույն կոշիկներ՝ ակումբի տարբերանշանով։

 

վելի վաղ հաղորդվում էր, որ առաջիկայում «Բարսելոնան» և «Վալենսիան» կփոխանակեն դարպասապահներին՝ բրազիլացի Նետոն կմեկնի Կատալոնիայի մայրաքաղաք, իսկ Սիլեսենը կմիանա «չղջիկներին»: Հայտնի է, որ Սիլեսենն արդեն բուժզննում է անցել «Վալենսիայում»։

Նետոն «Վալենսիայի» հիմնական դարպասապահն է, մինչդեռ Սիլեսենը «Բարսելոնայում» Մարկ-Անդրե տեր Շտեգենի փոխարինողն է: 2018/19 մրցաշրջանում Նետոն 34 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որոնցում բաց է թողել 34 գնդակ: Անցած մրցաշրջանում 30-ամյա Սիլեսենը երեք հանդիպում է անցկացրել իսպանական Պրիմերայում, որոնցում բաց է թողել 4 գնդակ։ Իսպանիայի գավաթի խաղարկությունում հոլանդացին մասնակցել է 7 հանդիպման և բաց թողել 8 գնդակ։

 

Share |

Լրահոս

Loading...