Արթուր Վանեցյանը խոսել է Հրազդան մարզադաշտի խնդրի մասին

15:55 26.06.2019

«Հրազդան» մարզադաշտի խնդիրը տարիներ շարունակ քննարկման թեմա է եղել: Այսօր խնդրի մասին խոսել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը.

««Հրազդան» մարզադաշտն իր մեջ մեծ պատմություն է պարունակում: Այս ստադիոնն ունի սեփականատեր: Նրա հետ երկու-երեք անգամ հանդիպել ենք, բանակցել ենք: Վերակառուցումը մեծ գումարների հետ է կապված: Այդ գումարները որևէ կերպ ֆուտբոլի ֆեդերացիան չի կարող ներդնել, մեկ պարզ պատճառով, որ ՀՖՖ չունի այդքան գումար: Դա պետք է լինի մասնավոր միջոցներով: Ներդրող, որը կներդնի այդքան գումար և կկառուցի մարզադաշտը:

Այս ուղղությամբ նույնպես տարվում են աշխատանքներ: ՀՖՖ-ն նույնպես փնտրում է ներդրողներ, որոնք կցանկանան վերակառուցել «Հրազդանը»: Մենք պատրաստ ենք աջակցել: Սակայն պետք է նշեմ, որ մասնագետների գնահատականով «Հրազդանը» իր տեխնիկական բնութագրով, որքան էլ վերակառուցենք չի կարող համապատասխանել այն միջազգային ցուցանիշներին, որն անհրաժեշտ է նոր ստադիոնի համար:

Այսինքն, այդ մարզադաշտում կկարողանանք անցկացնել միայն ներքին առաջնության հանդիպումներ: Նույնիսկ, եթե վերակառուցենք «Հրազդանն», ապա չենք կարող Երևանում ընդունել միջազգային հանդիպումներ: Ամբողջ խնդիրը դրանում է»,- ասել է Վանեցյանը:

Share |

Լրահոս

Loading...