Մինսկ-2019․ Հայաստանի պարտվիրակությանն ուղեկցող կամավորները հուշանվերներ են ստացել

19:13 26.06.2019

Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Արմեն Գրիգորյանը հուշանվերներ է հանձնել հայկական պատվիրակության հետ աշխատող կամավորներին։

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Արմեն Գրիգորյանը բարձր է գնահատել կամավորների աշխատանքը:

«Քանի որ մեր թիմին աջակցող կամավորները շատ լավ են աշխատում, ցանկացած պահի մեր կողքին են և աջակցում են մեզ, այսօր որոշեցինք փոքր միջոցառում կազմակերպել և նրանց նվիրել մեր երկիրը և ՀԱՕԿ-ը խորհրդանշող հուշանվերներ»,- նշել է Գրիգորյանը:

Share |

Լրահոս

Loading...