Բանանցը ևս երկու ընկերական հանդիպում կանցկացնի

14:10 27.06.2019

Արդեն 10 օր է՝ «Բանանցն» ուսումնամարզական հավաք է անցկացնում Ստամբուլի մոտակայքում գտնվող Կարթեփե քաղաքում, որի ընթացքում ունենում է օրական երկու ինտենսիվ մարզում և ընկերական հանդիպումներ:

Ուսումնամարզական հավաքի շրջանակում թիմը կանցկացնի ևս երկու ընկերական հանդիպում` մրցելով Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Մարիուպոլի» և Ռումինիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Պոլիտեխնիկա Իաշիի» ) հետ:

Ուկրաինական թիմի հետ խաղը կկայանա հունիսի 29-ին, իսկ ռումինական թիմի հետ խաղը` հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ մինչ այս «Բանանցը» հավաքի ընթացքում անցկացրել է մեկ ընկերական հանդիպում՝ «ԲՄԱ Խաբարովսկի»-ի դեմ՛ խաղն ավարտելով ոչ ոքի 1:1 հաշվով:

Share |

Լրահոս

Loading...