Դե Լիգտն անձնական պայմանագիր է համաձայնեցրել Յուվենտուսի հետ

09:20 27.06.2019

Ամստերդամի «Այաքսի» պաշտպան Մաթեյս դե Լիգտը մոտ է Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելուն։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։

Ըստ աղբյուրի տեղեկությունների` Դե Լիգտը իտալական ակումբ տեղափոխվելու պայմանների շուրջ սկզբունքային համաձայնության է հասել։ Հաղորդվում է, որ կողմերը 5 տարվա պայմանագիր են կնքել։

19-ամյա հոլանդացու տարեկան աշխատավարձը կկազմի 12 միլիոն եվրո` ներառյալ զանազան պարգևավճարները։ Այժմ ակումբները պետք է համաձայնության հասնեն տրանսֆերային արժեքի շուրջ։

Ավարտված մրցաշրջանում Դե Լիգտն ակումբային մակարդակում 55 խաղ է անցկացրել` դառնալով 7 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Այաքսի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։

Share |

Լրահոս

Loading...