Հարտբերգ-Փյունիկ՝ 1։1․ Մանուչարյանի վրիպումը 11-մետրանոցից, Շևչուկի գոլը (տեսանյութ)

09:04 27.06.2019

Սլովենիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» ստուգողական խաղում ոչ-ոքի է խաղացել ավստրիական Բունդեսլիգան ներկայացնող «Հարտբերգի» հետ։

«Փյունիկի» կազմում միակ գոլը հեղինակել է Սերգեյ Շևչուկը, իսկ Էդգար Մանուչարյանը չի իրացրել 11 մետրանոց հարվածը։

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է հանդիպման գոլերի և վտանգավոր դրվագների տեսանյութը՝

Հիշեցնենք՝ Տարխանովի թիմը Սլովենիայում ևս 2 ստուգողական հանդիպում կանցկացնի։ Հունիսի 29-ին երևանյան ակումբը կխաղա սլովենական «Մուռա», իսկ հուլիսի 2-ին՝ լեհական «Կրակովիա» թիմերի հետ։

«Փյունիկը» նախապատրաստվում է Եվրոպա լիգայի որակակավորման փուլի առաջին տուրի՝ մակեդոնական «Շկուպիի» հետ խաղերին։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին, իսկ պատասխանը՝ հուլիսի 18-ին:

Share |

Լրահոս

Loading...