CONCACAF-2019. Ալտիդորի մկրատաձև հարվածով գոլը հաղթանակ է ապահովել ԱՄՆ-ին

09:44 27.06.2019

Քանզաս Սիթիի «Չիլդրենս Մըրսի Պարկ» մարզադաշտում կայացել են CONCACAF-2019-ի խմբային փուլի վերջին երկու հանդիպումները:

Առաջին խաղում Տրինիդադ և Տոբագոյի հավաքականը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով է խաղացել Գայանայի հավաքականի հետ: Թիմերի կազմում մեկական գոլով աչքի են ընկել կիսապաշտպաններ Նիլ Դաննսն ու Կևին Մոլինոն:

Երկրորդ խաղում ԱՄՆ-ի հավաքականը հանդիպել էր Պանամայի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ ամերիկացիների: Միակ գոլը խաղի 66-րդ րոպեին մկրատաձև հարվածով խփել է «Տորոնտոյի» հարձակվող Ժոզի Ալտիդորը: 

 

Ամերիկյան հավաքականը հաղթեց խմբային փուլի բոլոր 3 խաղերում և 9 միավորով դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ: Պանաման, չնայած պարտությանը, նույնպես կխաղա փլեյ-օֆֆում:

Share |

Լրահոս

Loading...