Աթլետիկոն մտադիր է Ռեալի ևս մեկ ֆուտբոլիստի գնել

12:13 27.06.2019

Մադրիդի «Աթլետիկոն» Մարկոս Լյորենտեից հետո հիմա էլ աչքադրել է «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստի:

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «ռոխիբլանկոսները» մտադիր են միանալ Խամես Ռոդրիգեսի համար մղվող տրանսֆերային պայքարին: Կոլումբիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև իտալական «Նապոլին»: Ակումբի նախագահը հաստատել է, որ նեապոլյան ակումբը և նրա գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հետաքրքրված են Խամեսի ծառայություններով: 

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Աթլետիկոն» Մադրիդի «Ռեալից» ձեռք բերեց Մարկոս Լյորենտեին: 

Խամես Ռոդրիգեսը նախորդ երկու մրցրջանները անց է կացրել «Բավարիայի» կազմում: Մյունխենյան ակումբը ուներ 27-ամյա ֆուտբոլիստին գնելու իրավունք 42 միլիոն եվրոյով, սակայն թե՛ Խամեսը, թե՛ «Բավարիան» չցանկացան գնալ այս ճանապարհով: 

Share |

Լրահոս

Loading...