Բալոտելին մարզվում է Բրեշիայի կազմում (լուսանկար)

13:50 27.06.2019

«Մարսելի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին գտնվում է իտալական «Բրեշիյա» ակումբի ճամբարում: Այս մասին հաղորդվում է MadeInFOOT թվիթերյան էջում:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ չորեքշաբթի օրը ֆուտբոլիստը մարզվել է թիմի հետ: «Բրեշիյան» մտադիր է պայմանագիր կնքել հարձակվողի հետ:

«Մարսելի» հետ Բալոտելիի պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին, ուստի նա կարող է անվճար տեղափոխվել այլ ակումբ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը պատրաստ է վերադառնալ Իտալիա:

Բալոտելին ազատ գործակալի կարգավիճակով «Մարսել» էր տեղափոխվել 2019 թվականի հունվարին «Նիսից»: Ավարտված մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը «Նիսի» կազմում մասնակցել է Լիգա 1-ի 10 խաղի՝ կատարելով 1 արդյունավետ փոխանցում: «Մարսելի» կազմում 15 խաղ է անցկացրել ու դարձել 8 գոլի հեղինակ:

Share |

Լրահոս

Loading...