Պաշտոնական. Նետուն տեղափոխվեց Բարսելոնա

12:54 27.06.2019

«Բարսելոնան» հայտարարել է «Վալենսիայի» դարպասապահ Նետուին ձեռք բերելու մասին: 

Կատալոնական ակումբը 35 միլիոն եվրո է վճարել բրազիլացի դարպասապահին գնելու համար: «Բարսելոնայում» Նետուն, հավանաբար, կկատարի երկրորդ դարպասապահի պարտականությունները, քանզի թիմի անփոխարինելի համար մեկը Մարկ Անդրե Տեր Շտեգենն է: 

29-ամյա Նետուն 2017 թվականից հանդես է գալիս «Վալենսիայի» կազմում: Մինչ այդ նա չորս տարի «Ֆիորենտինայի» կազմում էր: 

Հիշեցնենք, որ երեկ Յասպեր Սիլեսենը տեղափոխվեց «Վալենսիա»: Ակումբները, ըստ էության, դարպասապահների փոխանակում կատարեցին: 

Share |

Լրահոս

Loading...