ՊՍԺ-ն ցանկանում է Դոնարումա-Արեոլա փոխանակում իրականացնել. Միլանը գումար է պահանջում

10:35 27.06.2019

ՊՍԺ-ն իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տեղափոխության վերաբերյալ բանակցություններ է սկսել «Միլանի» հետ: Այս մասին հաղորդվում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի «Թվիթերում»:

Փարիզյան ակումբը նախատեսում է գործարքում ներառել դարպասապահ Ալֆոնսո Արեոլային, այն դեպքում, երբ «Միլանը» ցանկանում է հնարավոր տրանսֆերից վաստակել ոչ պակաս, քան 50 միլիոն եվրո: Ըստ Ռոմանոյի տեղեկությունների՝ այս պահին բանակցությունները շարունակվում են:

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում «Միլանը» ավարտված մրցաշրջանում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ հավաքելով 68 միավոր: Թիմը որակավորվել է Եվրոպա լիգայի խմբային փուլին:

ՊՍԺ-ն նախորդ մրցաշրջանում իր պատմության մեջ 8-րդ անգամ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ից հեռանում է Ջանլուիջի Բուֆֆոնը:

Share |

Լրահոս

Loading...