Մինսկ-2019. Ֆրանգուլյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտը և կպայքարի բրոնզի համար

12:23 27.06.2019

Հայ ազատոճային ըմբիշ, 65 կգ քաշային Վալոդյա Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ: Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի մրցումային 6-րդ օրը մեր ըմբիշը մեկնարկում պարտվել էր ադրբեջանցի Հաջի Ալիևին: Ադրբեջանը ներկայացնող մարզիկը հասավ եզրափակիչ, ինչը Ֆրանգուլյանին հնարավորություն տվեց մասնակցելու սփոփիչ գոտեմարտի: 

Այսօր՝ հունիսի 27-ին Վալոդյան սփոփիչ գոտեմարտում 3-1 հաշվով հաղթեց Բուլղարիան ներկայացնող Գեորգի Կոլիևին: 

Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կպայքարի Ուկրաինան ներկայացնող հայազգի Գոռ Հովհաննիսյանի հետ, որը կիսաեզրափակչում պարտվել էր հենց Հաջի Ալիևին:

Share |

Լրահոս

Loading...