Բենֆիկան հաստատել է, որ Աթլետիկոն 126 միլիոն եվրո է առաջարկել Ֆելիշի համար

09:30 27.06.2019

«Բենֆիկայի» պորտուգալացի հարձակվող Ժոաո Ֆելիշը կտեղափոխվի Մադրիդի «Աթլետիկո»։ 

Ինչպես հաղորդում է Goal.com-ը, լիսաբոնյան ակումբը հաստատել է, որ «Աթլետիկոն» 126 միլիոն եվրոյի չափ առաջարկ է արել 19-ամյա ֆուտբոլիստին գնելու համար։ Հենց այդքան է կազմում Ֆելիշի հրաժարագինը։ 

Դեռևս հայտնի չէ, թե վերջնական տրանսֆերի մասին երբ կհայտարարվի։ Մադրիդյան թիմում դիտարկում են Ֆելիշին որպես Անտուան Գրիզմանին փոխարինող, ով մրցաշրջանի ավարտից հետո հեռացավ «Աթլետիկոյից»։

Հավելենք, որ Ժոաո Ֆելիշը արդեն իսկ հասցրել է իր նորամուտը նշել Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ 

Share |

Լրահոս

Loading...