Կևին Տրապը կհեռանա ՊՍԺ-ից ու կվերադառնա Բունդեսլիգա

00:48 27.06.2019

ՊՍԺ-ի դարպասապահ Կևին Տրապը կհեռանա ֆրանսիական ակումբից։ 

Ինչպես հաղորդում է Le Parisien-ը, 28-ամյա դարպասապահը, ով նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս «Այնտրախտի» կազմում, մշտական պայմանագիր կկնքի ֆրակֆուրտյան ակումբի հետ։ 

ՊՍԺ-ն արդեն իսկ հրաժեշտ է տվել իր դարպասապահներից մեկին՝ Ջանլուիջի Բուֆֆոնին, ով ամենայն հավանականությամբ վերադառնալու է «Յուվենտուս»։ Փարիզյան ակումբը մոտ օրերս կարող է հրաժեշտ տալ նաև Տրապին։ 

Հավելենք, որ «Պարի Սեն Ժերմենը» տրանսֆերային շուկայում ակտիվորեն աշխատանքներ է տանում նոր դարպասապահ գնելու համար։ Նրանց դիտակետում են «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան, ինչպես նաև «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ 

Share |

Լրահոս

Loading...