Չելսին մոտ է Կովաչիչի տրանսֆերը գնելուն

11:21 27.06.2019

Լոնդոնի «Չելսին» մոտ է Մատեո Կովաչիչի տրանսֆերը գնելուն: Ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»: Նախորդ մրցաշրջանը Կովաչիչը վարձակալական հիմունքներով անց է կացրել «կապույտների» կազմում: 

Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոն, անգլիական կողմը պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել 25-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար: Հաղորդվում է, որ շաբաթ օրը խորվաթ կիսապաշտպանը պայմանագիր կստորագրի «Չելսիի» հետ: 

Մատեո Կովաչիչը համալրել էր Մադրիդի «Ռեալի» շարքերը 2015 թվականի ամռանը Միլանի «Ինտերից»: Նախորդ մրցաշրջանում «Չելսիի» կազմում Կովաչիչը 51 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» և «Չելսին» մեկ գործարք արդեն կյանքի են կոչել: 100 միլիոն եվրոյի դիմաց «արքայական» ակումբին է միացել Էդեն Ազարը: 

Share |

Լրահոս

Loading...