Ինտերը ցանկանում է վարձակալել Լուկակուին՝ երկու տարի անց գնելու պարտադիր իրավունքով

11:10 27.06.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն մոտ է «Ինտեր» տեղափոխվելուն: 

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «ներաձուրիները» ցանկանում են երկու տարով վարձակալել բելգիացի հարձակվողին՝ դրա համար վճարելով 10 միլիոն եվրո: Երկու տարի անց՝ վարձակալության ժամկետը լրանալուն պես «Ինտերը» կգնի Լուկակուի տրանսֆերը 60 միլիոն եվրոյի դիմաց: Իրադարձությունների նման զարգացումը շատ հավանական է թվում: 

Ավելի վաղ 26-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ֆեդերիկո Պաստորելոն հաստատել էր, որ «Ինտերը» հետաքրքրված է Լուկակուի ծառայություններով: 

Լուկակուն ՄՅՈւ-ում հանդես է գալիս 2017 թվականից: «Կարմիր սատանաների» կազմում նա մասնակցել է 45 հանդիպման, որոնցում 15 գոլ է խփել և 4 գոլային փոխանցում է կատարել: 

Share |

Լրահոս

Loading...