ՄՅՈւ-ն հետաքրքրվում է Ումտիտիի ծառայություններով

23:35 27.06.2019

«Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում:

Mundodeportivo-ն գրում է, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ուլե-Գունար Սուլշերը ցանկանում է հզորացնել պաշտպանության կենտրոնը: Ումտիտին՝ մարզչի տրանսֆերային հիմնական թիրախներից մեկն է:

Ումտիտիի գործերն այնքան էլ հաջող չեն Կատալոնիայում: Մրցաշրջանի մեծ մասը նա բաց թողեց վնասվածքի պատճառով, իսկ նրա փոխարեն լավ հանդես եկան Կլեման Լենգլեն և Ժերար Պիկեն: Իսպանիայում ենթադրում են, որ այս պատճառով աշխարհի չեմպիոնը կարող է լքել «կապտանռնագույնների» կազմը:

Բացի այդ, «Բարսելոնան» դեռևս մտադիր է թիմ հրավիրել Մատեյս դե Լիգտին:

Share |

Լրահոս

Loading...