Ուիմբլդոնի կազմակերպիչները չեն ցանկանում Մարեյի խաղը նշանակել կենտրոնական կորտում

13:12 27.06.2019

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը հաջորդ շաբաթ կվերադառնա Ուիմբլդոն, որտեղ զուգախաղով հանդես կգա Ֆրանսիան ներկայացնող Պյեռ-Յուգ Էրբերի հետ: 

Չնայած Ուիմբլդոնի կրկնակի չեմպիոնի նկատմամբ հանդիսականների մեծ հետաքրքրությանը՝ նրա մասնակցությամբ առաջին շրջանի խաղը չի կայանա կենտրոնական կորտում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Կազմակերպիչները կասկածում են նաև խաղը առաջին կորտում նշանակելու հնարավորությանը և դիտարկում են այն 2-րդ կորտում անցկացնել: 

Ուիմբլդոնի կազմակերպիչները մտավախություն ունեն, որ զուգախաղը կարող է բացասաբար ազդել կենտրոնական կորտի խոտածածկի վրա:

Աշխարհի նախկին առաջին ռակետ Էնդի Մարեյը ազդրի վնասվածքի պատճառով մտածում էր կարիերան ավարտելու մասին, բայց նախորդ շաբաթ վերադարձավ կորտ ու զուգախաղում առաջին տիտղոսը նվաճեց Լոնդոնում կայացած ATP 500 շարքի Queens Club մրցաշարում Ֆելիսիանո Լոպեսի հետ: 

Share |

Լրահոս

Loading...