ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել Նեյմարին, բայց փոխարենը պետք է Դեմբելեն ու հավելավճար

13:30 27.06.2019

«Բարսելոնան» ու ՊՍԺ-ն սկսել են անմիջական բանակցությունները Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ: 

Ըստ Diario Sport-ի տեղեկությունների՝ ակումբները համաձայնեցնում են առաջիկա գործարքի պայմանները: ՊՍԺ-ին չի գոհացրել Նեյմարի դիմաց Ֆիլիպե Կոուտինյոյին ու հավելյալ 100 միլիոն եվրո ստանալու տարբերակը: Նրանք կցանկանային ստանալ Ուսման Դեմբելեին:

Թոմաս Տուխելը Դեմբելեի հետ աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում» և շատ է գնահատում ֆուտբոլիստին ու կուզեր նրան կրկին տեսնել իր թիմում:

«Բարսելոնան» ի սկզբանե չէր ցանկանում վաճառել Դեմբելեին, բայց ղեկավարությունը եկել է եզրահանգման, որ ակումբին ընդհանուր առմամբ գոհացնում է այդ առաջարկը. նրանք ուսումնասիրում են գործարքում Դեմբելեին ներառելու տարբերակը:

ՊՍԺ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով կարող է վարձակալել ֆրանսիացուն՝ հաջորդ ամառ գնելու պարտավորությամբ: Անձամբ Դեմբելեն դեմ չէ փարիզյան ակումբ տեղափոխվելուն:

Share |

Լրահոս

Loading...