Գվարդիոլան Դավիդ Սիլվային ցանկանում է փոխարինել Ռեալի ֆուտբոլիստով

10:17 27.06.2019

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան օրեր առաջ հայտարարեց, որ գալիք մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ակումբից: 

«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն իսկ փոխարինող է փնտրում խաղային այդ դիրքում Սիլվայի համար: Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Գվարդիոլան ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» տեսնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին: Իսպանացի մասնագետի համար 27-ամյա ֆուտբոլիստը գլխավոր թիրախն է լինելու Սիլվայի հեռանալուց հետո: 

Դավիդ Սիլվան հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիի» կազմում 2010 թվականից: Գալիք մրցաշրջանը վերջինը կլինի նրա համար մանչեսթերյան ակումբի կազմում: 

Իսպանիայի հավաքականի կազմում Դավիդ Սիլվան 2008 և 2012 թվականներին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականին՝ Աշխարհի չեմպիոն: 

Share |

Լրահոս

Loading...