Նադալ. Ես 33 տարեկան եմ, պետք է խնայել ուժերը

12:32 27.06.2019

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է Բաքինգեմշիրում ընթացող Boodles Challeng ցուցադրական մրցաշարում Մարին Չիլիչից կրած պարտությունը: 

«Առաջին անգամ էի այս տարի խաղում խոտածածկ կորտի վրա, այնպես որ հեշտ չէր ինձ համար: Անհամբերությամբ սպասում եմ Ուիմբլդոնին: Նման հանդիպումը ինձ օգնում է մրցաշարին նախապատրաստվելու համար: Բնական է, որ այս մրցաշարում ես մեծ հաշվով չեմ խաղում: Ես 33 տարեկան եմ, պետք է խնայել ուժերը»,-Մեծ սաղավարտի մրցաշարերի 18-ակի հաղթողի խոսքերն է մեջբերում Reuters-ը: 

Ռաֆայել Նադալը Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղում ստացել է մրցաշարի երրորդ համարը: Այս մրցաշրջանում իսպանացի թենիսիստը շատ հաջող է հանդես գալիս Մեծ սաղավարտի մրցաշարերում: Փարիզում Նադալը 12-րդ անգամ հաղթեց Ռոլան Գարոսում: Ավտրալիայի բաց առաջնությունում Ռաֆան հասավ մինչև եզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջեց սերբ Նովակ Ջոկովիչին:  

Share |

Լրահոս

Loading...