Ռունին սեփական կիսադաշտից խփած գոլով հաղթանակ է ապահովել Դի-Սի Յունայթեդին (տեսանյութ)

09:58 27.06.2019

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Դի-Սի Յունայթեդը» սեփական հարկի տակ հյուրընկալել է «Օռլանդո Սիթիին»: Խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին: Անգլիացին աչքի է ընկել սեփական կիսադաշտից կատարած դիպուկ հարվածով:

Ռունիի համար այդ գոլը 9-րդն էր MLS-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում: Նրանից ավելի շատ խփել է միայն 3 ֆուտբոլիստ՝ Կառլոս Վելան (16 գոլ, «Լոս Անջելես»), Զլատան Իբրահիմովիչը (11, «ԼԱ Գելաքսի»), և Խոսեֆ Մարտինեսը (10 գոլ, «Ատլանտա Յունայթեդը»):

«Դի-Սի Յունայթեդը» այս հաղթանակից հետո հավաքել է 30 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս

Loading...