Սարի. Օրական 60 հատ ծխախոտ եմ ծխում

11:30 27.06.2019

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է իր՝ ծխախոտի հանդեպ ունեցած կախվածության մասին: 

«Ես օրական 60 հատ ծխախոտ եմ ծխում, ինչը, հավանաբար, չափազանց շատ է: Խաղերի ժամանակ ես այդքան էլ ծխելու անհրաժեշտություն չեմ զգում, բայց խաղերից հետո ես ունեմ դրա կարիքը»,-60-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում La Nuova Riviera-ն: 

Մաուրիցիո Սարին «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին, ով աշխատել է Թուրինում 2014-2019 թվականների ընթացքում: Սարիի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Չելսին»: «Կապույտների» ղեկին նա նվաճեց Եվրոպա լիգայի գավաթը, Անգլիայի Պրեմիեր լիգայում էլ «Չելսին» ավարտեց մրցաշրջանը երրորդ տեղում: 

Share |

Լրահոս

Loading...