Խաչանովը ցուցադրական խաղում հաղթել է Ցիցիպասին, Ջոկովիչն ու Նադալը պարտվել են

11:50 27.06.2019

Անգլիական Բաքինգեմշիրում ընթանում է Boodles Challenge ցուցադրական մրցաշարը: Երեկ՝ հունիսի 26-ին, այդ մրցաշարի շրջանակում հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը 3:6, 6:3, 10:8 հաշվով հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6:7 (3:7), 4:6 հաշվով պարտվել է կանադացի Դենիս Շապովալովին, իսկ արգենտինացի Դիեգո Շվարցմանը հաղթել է իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին 6:2, 6:1 հաշվով:

Հյորլինգեմի ցուցադրական մրցումներում իսպանացի Ռաֆաել Նադալը 3:6, 3:6 հաշվով պարտվել է խորվաթ Մարին Չիլիչին, իսկ ճապոնացի Կեյ Նիսիկորին 7:5, 7:6 (4) հաշվով հաղթել է ֆրանսիացի Լյուկ Պուիին :

Ավելի վաղ հայտնի էր դարձել Ուիմբլդոնում տղամարդկանց մենախաղում զտված թենիսիստների ցանկը: Առաջին համարը ստացել է մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը: Երկրորդը, չնայած վարկանիշին, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է: Նադալը 3-րդ համարն է:

Հիմնական ցանցի խաղերը կսկսվեն հուլիսի 1-ին:

Share |

Լրահոս

Loading...