Կրոսը տարօրինակ հայտարարությամբ է հանդես եկել Ռոնալդուի հեռանալուց մեկ տարի անց

00:27 27.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը մեկնաբանել է նախկին խաղընկերոջ՝ Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը Թուրինի «Յուվենտուս»։ 

«Իհարկե, Ռոնալդուի պես խաղացողի հեռանալը չէր կարող աննկատ անցնել։ Նա մի ֆուտբոլիստ էր, ով կարող էր իր գոլերով խաղերի ելքեր վճռել։ Սակայն նրա հեռանալը երջանկացրեց բոլորին։ Ռոնալդուն ուզում էր նոր մարտահրավերների հետևից գնալ, դե իսկ ահա «Ռեալը» նրա վաճառքից մեծ գումարներ ստացավ»,-գերմանացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում BIld-ը։ 

Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում 2009-ից 2018 թվականների ընթացքում։ «Արքայական» ակումբի կազմում պորտուգալացի հարձակվողը անց է կացրել 438 հանդիպում, որոնցում դարձել է 450 գոլի հեղինակ։ 

2018 թվականի հուլիսի 9-ին Ռոնալդուն 117 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»։ 

 

Share |

Լրահոս

Loading...