Պաշտոնական. Լիվերպուլը ձեռք բերեց 17-ամյա հոլանդացի պաշտպանին

14:24 27.06.2019

«Լիվերպուլը» հայտարարել է ամառային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերման մասին: 

Ակումբին է միացել հոլանդական «Զվոլլեի» 17-ամյա պաշտպան Սեպ Վան դեր Բերգը: Հոլանդացի պաշտպանի տրանսֆերային արժեքի մասին չի հաղորդվում: Բրիտանական The Times-ի տեղեկություններով «մերսիսայդցիները» 1,5 միլիոն ֆունտ ստերլինգ են վճարել Վան դեր Բերգի համար: 

Հոլանդիայի առաջնության նախորդ մրցաշրջանում երիտասարդ պաշտպանը մասնակցել է 15 հանդիպման: 

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլից» հեռացել են Ալբերտո Մորենոն և Դանիել Սթարիջը: 

Share |

Լրահոս

Loading...