Սեբալյոս․ Չեմ ցանկանում, որ Ռեալը վաճառի ինձ

20:54 28.06.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը խոստովանել է, որ չէր ցանկանա հեռանալ «սերուցքայինների» կազմից։

«Չեմ ցանկանում, որ «Ռեալը» վաճառի ինձ։ Ցանկանում եմ հաճույք ստանալ իմ խաղից ու կարևոր զգալ ինձ՝ որտեղ էլ լինեմ։ Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում ես կկարողանամ ցույց տալ այն ամենն, ինչին ունակ եմ»,- Սեբալյոսի խոսքերն է փոխանցում AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը պատրաստ է 50 մլն եվրոյի դիմաց վաճառել Սեբալյոսին։ Նշվում էր, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսապաշտպանի հետ հույսեր չի կապում ու համաձայն է նրա վաճառքին։

Սեբալյոսը «Ռեալ» է տեղափոխվել 2017 թվականի ամռանը «Բետիսից»։ Տրանսֆերի արժեքը 16,5 մլն եվրո է կազմում։ Ավարտված մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանն Իսպանիայի առաջնության 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։

Share |

Լրահոս

Loading...