Գիգզն ընդգրկվել է Ուելսի սպորտային Փառքի սրահում

22:00 28.06.2019

Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզն ընդգրկվել է ուելսյան սպորտի Փառքի սրահում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Գիգզը դարձել է 23-րդ ֆուտբոլիստը, որին նման պատվի են արժանացնում: Ավելի վաղ Փառքի սրահի անդամ էին դարձել Ջոն Տոշակը, Տերրի Յոարտը, Մարկ Հյուզը և այլք:

Գիգզը 1990-ից 2014 թվականներին հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: Անգլիական թիմի հետ ուելսցին 13 անգամ հաղթել է ԱՊԼ-ն, 4 անգամ դարձել Անգլիայի գավաթակիր, ինչպես նաև 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգան: 1991-ից 2007 թվականներին Ռայան Գիգզը կրել է Ուելսի հավաքականի մարզաշապիկը:

Ուելսցին խաղային կարիերան ավարտեց 2014 թվականին, ինչից հետո աշխատանքի անցավ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչական շտաբում: 2018 թվականից նա գլխավորել է Ուելսի ազգային հավաքականը:

Share |

Լրահոս

Loading...