Արսենալը Օզիլի համար ոչ մի առաջարկ չի ստացել

11:23 28.06.2019

Կիսապաշտպան Մեսութ Օզիլը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կմնա «Արսենալում», քանի որ նրա նկատմամբ հետաքրքրություն չկա այլ ակումբների կողմից:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «զինագործները» պատրաստ էին քննարկել 30-ամյա ֆուտբոլիստի վաճառքի տարբերակը, որը վաստակում է շաբաթական 350 հազար ֆունտ ստերլինգ (մոտ 440 հազար դոլար), և դրանով իսկ թեթևացնել աշխատավարձերի բեռը:

Սակայն պարբերականը նշում է, որ «Արսենալը» դեռ պաշտոնական առաջարկներ կամ հարցումներ չի ստացել Օզիլի վերաբերյալ, որի պայմանագիրը զինագործների հետ ավարտվում է 2021 թվականին: 

Ավելի վաղ Օզիլը հայտարարել էր, որ երջանիկ է «Արսենալում», իսկ նրա գործակալն ասել էր, որ Մեսութը լոնդոնյան ակումբում հանդես կգա առնվազն մինչև պայմանագրի ավարտը:

Անգլիական Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Օզիլը մասնակցել է 24 հանդիպման, խփել է 5 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում: 

Share |

Լրահոս

Loading...