Մինսկ-2019. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում (տեսանյութ)

17:01 30.06.2019

Հայ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող Եվրոպական խաղերի մրցումային վերջին՝ 10-րդ օրը:

Սպորտային մարմնամարզության առանձին վարժություններից հենացատկի եզրափակչում մեր մարզիկը գրանցեց 15.016 արդյունքը:

Այսօր ավելի վաղ Արթուր Դավթյանն արդեն մասնակցել էր ազատ վարժության եզրափակչին։ Գրանցելով 13.466 արդյունքը՝ Դավթյանը զբաղեցրեց վերջին՝ 6-րդ հորիզոնականը։

Հիշեցնենք, որ մրցումային 9-րդ օրը կայացել էր սպորտային մարմնամարզության տղամարդկանց բազմամարտի եզրափակիչը, որում Արթուր Դավթյանը գրանցեց 83․632 արդյունքը և զբաղեցրել է 5-րդ տեղը։

 

Հիշեցնենք, որ մարմնամարզությունում Հայաստանի ներկայացուցիչներից Վահագն Դավթյանն էլ այսօր ավելի վաղ օղակներ վարժությունում դարձավ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն:

Share |

Լրահոս

Loading...