Ռեալը աստղային փոխանակում կառաջարկի Լիվերպուլին

09:40 30.06.2019

Մադրիդի «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում քայլեր է ձեռնարկելու «Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին գնելու համար։ 

Ինչպես տեղեկացնում է The Express-ը, «արքայական» ակումբը մտադիր է անգլիական գրանդին աստղային փոխանակում առաջարկել։ Այսպես, «Ռեալը» Անգլիա կուղարկի իր ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկին՝ Մարկո Ասենսիոյին, մինչդեռ Սադիո Մանեն կտեղափոխվի «Ռեալ»։ 23-ամյա իսպանացու տրանսֆերային արժեքը, ամեն դեպքում, չի համապատասխանում սենեգալցի վինգերի տրանսֆերային արժեքին։ Աղբյուրի հաղորդմամբ՝ Ասենսիոյի արժեքը 85 միլիոն ֆունտ ստերլինգ է, ինչը քիչ է 27-ամյա հարձակվողի տրանսֆերային գնից։ 

Սադիո Մանեն «Լիվերպուլ» է տեղափոխվել 2016 թվականին անգլիական «Սաութհեմփթոնից»։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 50 հանդիպման «կարմիրների» կազմում, որոնցում դարձել է 26 գոլի հեղինակ և կատարել է 5 գոլային փոխանցում։ 

Մարկո Ասենսիոն միացել է «Ռեալին» 2015 թվականին, ինչից հետո մեկ տարի վարձակալական հիմունքներով հանդես է եկել «էսպանյոլի» կազմում։ «Արքայական» ակումբի կազմում 23-ամյա իսպանացին նախորդ մրցաշրջանում մասնակցել է 44 հանդիպման, որոնցում 6 գոլ է խփել ու 7 գոլային փոխանցում է կատարել։ 

Share |

Լրահոս

Loading...