Գերմանական «ՌԲ Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն և «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան, մասնակցել են Ֆրանսիայի հավաքականում իրենց նորամուտի արարողությանը:
Ֆուտբոլիստներն այդ արարողության ընթացքում երգել են, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել հավաքականի երկրպագուների շրջանում:
New boys Dayot Upamecano and Eduardo Camavinga on the 🎤 and getting all 🎶 as they’re initiated into Les Bleus’ family 👏 #FiersdetreBleus pic.twitter.com/kWCSaWF490
— French Team ⭐⭐ (@FrenchTeam) September 2, 2020
Հիշեցնենք՝ Համաշխարհային երկրորդ պատերազմից ի վեր, Կամավինգան Ֆրանսիայի հավաքական հրավիրված ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է:
Հավելենք, որ Ազգերի լիգայի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը սեպտեմբերի հինգին և ութին կհանդիպի Շվեդիայի և Խորվաթիայի ընտրանիների հետ: