Պաշտոնական. Իգուայինը և ևս 4 ֆուտբոլիստ հեռացան Չելսիից

13:42 01.07.2019

«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է 5 ֆուտբոլիստի` թիմից հեռանալու մասին: Լոնդոնյան թիմից հեռացել են դարպասապահ Ռոբերտ Գրինն ու Էդուարդուն, պաշտպան Գարի Կեհիլը, կիսապաշտպան Կեյլ Սքոութը և հարձակվող Գոնսալո Իգուայինը:

Գրինի, Կեհիլի, Սքոթի և Էդուարդուի, որն այս մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս «Վիտեսի» կազմում, պայմանագրի ժամկետներն ակումբի հետ ավարտվել են:

Ընդ որում, անգլիացի դարպասապահն ավարտել է կարիերան: Իգուայինն ակումբից հեռացել է վարձակալկան պայմանագրի ավարտի արդյունքում ու վերադարձել է «Յուվենտուս»:

«Չելսին» ավարտված մրցաշրջանում անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել` 38 տուրից հետո վաստակելով 72 միավոր:

Share |

Լրահոս

Loading...