Պաշտոնական. Ռոման հայտարարեց Մանոլասի՝ Նապոլի տեղափոխության մասին

00:30 01.07.2019

«Ռոման» ակումբի պաշտոնական կայքում հայտարարել է թիմի պաշտպան Կոստաս Մանոլասի՝ «Նապոլի» տեղափոխության մասին:

28-ամյա հույնի տրանսֆերը կազմել է 36 միլիոն եվրո: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մանոլասի՝ «Նապոլի» տեղափոխության գործարքում կներառվի նեապոլիտանցիների կիսապաշտպան Ամադու Լիավարան:

Մանոլասը «Ռոմա» էր տեղափոխվել 2014 թվականին, «Օլիմպիակոսից»: Այդ ժամանակ տրանսֆերի արժեքը կազմել էր 15 միլիոն եվրո: Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում Մանոլասը մասնակցել է 27 խաղի, որոնցում խփել է 1 գոլ ու կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...