Սարգիս Ադամյանն առաջին մարզումն է անցկացրել Հոֆենհայմի կազմում (լուսանկար)

22:50 01.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանն առաջին մարզումն է անցկացրել գերմանական «Հոֆենհայմի» կազմում, որը գալիք մրցաշրջանում հանդես է գալու Բունդեսլիգայում:

Հիշեցնենք, որ Ադամյանի՝ «Հոֆենհայմի» հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հուլիս:  25-ամյա հայ ֆուտբոլիստը «Հոֆենհայմ» էր տեղափոխվել Գերմանիայի երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրդ» ակումբից, որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել էր 32 հանդիպման՝ դառնալով 15 գոլի հեղինակ:

 

Share |

Լրահոս

Loading...