Լա լիգայի նախագահ. Չեմ ցանկանում, որ Նեյմարը վերադառնա

10:20 01.07.2019

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը հնարավոր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում վերադառնա «Բարսելոնա»: Տրանսֆերային այս շշուկներին է անդրադարձել Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: Վերջինս չի ցանկանում բրազիլացու վերադարձը Պրիմերա: 

«Ես չեմ ցանկանում, որ Նեյմարը վերադառնա: Լա լիգան միշտ ձգտում է այստեղ բերել մեծ ֆուտբոլիստների, սակայն Նեյմարի պարագայում ես կարծում եմ, որ նրա պահվածքը լավ չի անդրադառնա առաջնության վրա: Արդյունքում բոլոր լուրերը վերաբերում են նրան, թե ինչ է արել կամ ինչ չի արել Նեյմարը: Դա վնասում է արժեքներին, իսկ մենք տարիներ շարունակ աշխատում ենք այդ արժեքները պահպանելու վրա»,-Լա լիգայի նախագահի խոսքերն է մեջբերում Goal.com-ը: 

Նեյմարը 2013-2017 թվականների ընթացքում հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում: 2 տարի առաջ նա 222 միլիոն եվրոյի դիմաց միացավ ՊՍԺ-ին: 

«Պարի Սեն Ժերմենի» կազմում Նեյմարը մասնակցել է 58 հանդիպման: Այդ խաղերում 27-ամյա բրազիլացին 51 գոլ է խփել ու 29 գոլային փոխանցում է կատարել: 

Share |

Լրահոս

Loading...