Ուիմբլդոն. Ցիցիպասն անսպասելի պարտություն կրեց առաջին շրջանում

23:05 01.07.2019

Աշխարհի 6-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասն անակնկալ պարտություն կրեց Ուիմբլդոնի առաջին շրջանում: Հույն թենիսիստը 5 սեթում 4:6, 6:3, 4:6, 7:6 (8), 3:6 հաշվով պարտվեց ATP վարկանիշային աղյուսակի 89-րդ տեղը զբաղեցնող իտալացի թենիսիստ Թոմաս Ֆաբիանոյին:

Հանդիպումը տևեց 3 ժամ 27 րոպե: Ֆաբիանոյի ակտիվում գրանցվեց 1 էյս, 5 բրեյք և 4 կրկնակի սխալ: Ցիցիպասը գրանցեց 11 էյս, 2 բրեյք-փոյնթ 10-ից և 7 սխալ մատուցման ժամանակ: 

Ուիմբլդոնի 2-րդ շրջանում Ֆաբիանոն կխաղա խորվաթ Իվո Կառլովիչի հետ, որն առաջին շրջանում 3 սեթում հաղթել է իտալացի Անդրեաս Արնաբոլդիին:

Share |

Լրահոս

Loading...