Սարգիս Ադամյանի երազանքի խաղընկերը և ոչ միայն․ Հոֆենհայմի նորեկին բլից հարցեր են ուղղել

20:50 02.07.2019

Հայաստանի ազգային հավաքականի և «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն ակումբի պաշտոնական ալիքին տված հարցազրույցում պատասխանել է բլից հարցերի։

Հեյդելբերգ և Ռեգենսբուրգ քաղաքների միջև ընտրություն կատարելիս Ադամյանը նախապատվությունը տվել է առաջինին։ Վա՞զք, թե՞ աշխատանք մարզասրահում․ «Հոֆենհայմի» նորեկն ընտրել է երկրորդ տարբերակը։

26-ամյա ֆուտբոլիստն ընտրություն է կատարել իր և ազգային ընտրանու կազմում թիմակից Հենրիխ Մխիթարյանի միջև՝ տալով իր անունը։ Հարցին, թե որ ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ, Ադամյանը պատասխանել է՝ Զլատան Իբրահիմովիչի։ Բացի այդ, Սարգիս Ադամյանը նշել է, որ ֆուտբոլից բացի հետաքրքրված է թենիսով և բասկետբոլով։

Share |

Լրահոս

Loading...