Պաշտոնական․ Գևորգ Ղազարյանը նոր ակումբ ունի

21:36 02.07.2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը տեղափոխվել է Կիպրոսի բարձրագույն խմբում հանդես եկող «ԱԵԼ Լիմասոլ» ակումբ։ 

Ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ ասված է հետևյալը․

««ԱԵԼ Լիմասոլ» ֆուտբոլային ակումբը ուրախ է տեղեկացնել, որ համաձայնության է հասել ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի հետ տեղափոխության հարցում։ Ողջունում ենք Գևորգին մեր ընտանիքում և նրան հաջողություններ ենք մաղթում մեր մարզաշապիկով»։

Գևորգ Ղազարյանը ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ 

Հավելենք, որ Կիպրոսի ավարտված առաջնությունում «ԱԵԼ Լիմասոլ» զբաղեցրել է երրորդ տեղը վաստակած 45 միավորով՝ առաջատար ԱՊՈԷԼ-ին զիջելով ընդամենը 4 միավորով։ 

Share |

Լրահոս

Loading...