Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը պատմել է, թե ինչն է փոխվել իր առօրյայում։
«Անխոս, երբ ես սկսեցի ամբողջ ժամանակս անցկացնել տանը, զբաղվում էի բոլորովին նոր բաներով ինձ համար։ Այդ զբաղմունքներից շատերը ինձ դուր էին գալիս։
Մյուս կողմից, ես ստիպված էի հրաժարվել այն ամենից, ինչին սովոր եմ։ Շատերի համար են այս փոփոխությունները շոկ դարձել։
Սկզբից ինձ համար հեշտ չէր այս նոր պայմաններին հարմարվելը, բայց ես աստիճանաբար ընտելացա ռիթմին։ Արդեն օրը երկու անգամ մարզում եմ անցկացնում։ Նաև դադարել եմ կարդալ ու դիտել նորություններ։ Դա հիանալի որոշում էր»,-Նադալի խոսքն է մեջբերում El Pais-ը։