Բարսելոնան կդիտարկի Ումտիտիի համար արված առաջարկները

23:38 02.07.2019

«Բարսելոնան» պատրաստ է դիտարկել պաշտպան Սամուել Ումտիտիի համար արված տրանսֆերային առաջարկները։ 

Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնական ակումբը կվաճառի ֆրանսիացու տրանսֆերը, եթե 50 միլիոն եվրոյի չափ առաջարկ ստանա։ Ումտիտին նախորդ մրցաշրջանի զգալի մասը բաց թողեց վնասվածքների պատճառով և մեծ հաշվով կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում։ «Կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն Պիկեի կողքին վստահում էր մեկ այլ ֆրանսիացու՝ Կլեման Լենգլեին։ 

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Սամուել Ումտիտիի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Յուվենտուսը»։ 

25-ամյա պաշտպանը հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2016 թվականից։ 2018 թվականին Սամուել Ումտիտին Ֆրանսիայի հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի չեմպիոն։ 

Share |

Լրահոս

Loading...