Մբապեն հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանը ևս կանցկացնի ՊՍԺ-ում

10:54 03.07.2019

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մտադիր չէ այս ամառ մեկ այլ ակումբ տեղափոխվել:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Թվիթերի» իր էջում կատարած գրառման միջոցով հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանը ևս կանցկացնի փարիզյան թիմում:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ՊՍԺ-ն պատրաստ կլինի ընդունել ֆրանսիացու տրանսֆերի շուրջ առաջարկը, եթե այն նվազագույնը 230-250 մլն եվրո կազմի:

Տեղեկություն կար այն մասին, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Հիշեցնենք` Մբապեն ՊՍԺ է տեղափոխվել «Մոնակոյից» 2017 թվականի ամռանը վարձակալության հիմունքներով: Մեկ տարի անց փարիզեցիները գնել են հարձակվողի պայմանագիրը 135 մլն եվրոյի դիմաց:

Ավարտված մրցաշրջանում 20-ամյա ֆուտբոլիստն ակումբային մակարդակում 43 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 39 գոլի և 17 գոլային փոպանցման հեղինակ:

Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2022 թվականի ամռանը:

Share |

Լրահոս

Loading...