Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել անգլիական ակումբներից մեկը

21:11 03.07.2019

Բելգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված է անգլիական ակումբներից մեկը։ 

Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, «Նյուքասլը» Ռաֆայել Բենիտեսի հեռանալուց հետո դիտարկում է Ռոբերտո Մարտինեսի տարբերակը։ Հաղորդվում է, որ անգլիական ակումբը արդեն իսկ փորձել է կապ հաստատել իսպանացի մասնագետի հետ և պատրաստվում է բանակցություններ վարել Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ 

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Մարտինեսը հայտարարել էր, որ մնալու է Բելգիայի հավաքականի ղեկին մինչև 2020 թվականի Եվրոպայի առաջնության ավարտը, բայց և ցանկություն էր հայտնել ԱՊԼ վերադառնալու։ 

2018 թվականի աշխարհի առաջնությունում Բելգիայի հավաքականը Մարտինեսի գլխավորությամբ նվաճեց բրոնզե մեդալները։ 

Share |

Լրահոս

Loading...