Հայտնի է՝ երբ կորոշվի Սեբալյոսի ապագան

17:40 04.07.2019

Իսպանական մամուլը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի ապագան կորոշվի հուլիսի 22-ին: Այս պահին ֆուտբոլիստը մասնակցում է Եվրոպայի Մ-21 առաջնությանը, որը տևելու է մինչև հուլիսի 21-ը: Մրցաշարից վերադառնալուց հետո ֆուտբոլիստն իր ապագան կքննարկի ակումբի ղեկավարության հետ: 

Նշվում է, որ մադրիդցիները պլանավորում են խաղացողին մեկ տարով վարձավճարի տալ: Կիսապաշտպանն ինքը նախընտրում է հանդես գալ «Տոտենհեմում», որը մյուս մրցաշրջանում մասնակցելու է Չեմպիոնների լիգային:

 

 

Share |

Լրահոս

Loading...